Վլադիմիր Զելենսկին Սերգեյ Փարաջանովին հետմահու պարգևատրել է "Ուկրաինայի ազգային լեգենդ" մրցանակով
- Ալինե Գրիգորյան
- Sep 16, 2024
- 1 min read
Updated: Sep 18, 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ-կոլաժիստ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովին հետմահու պարգևատրել է "Ուկրաինայի ազգային լեգենդ" նախագահական մրցանակով:
Ինչպես հաղորդում է Կիևում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, մրցանակը շնորհվել է "անկախ Ուկրաինայի կայացման և ամրապնդման գործում նշանակալի անձնական ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության և ազգային արվեստի, սպորտի, առողջապահության զարգացման գործում ուկրաինացի ժողովրդին ծառայելու, ինչպես նաև բարեգործական և հասարակական բեղմնավոր գործունեության համար":
Comments