top of page

Տեղի է ունեցել Պուտինի հետ Փաշինյանի հեռախոսազրույցը

  • Մարիաննա Մկրտչյան
  • Sep 13, 2024
  • 1 min read

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

 

Նշենք, որ օգոստոսի 18-19-ը Բաքու կատարած այցի շրջանակում, հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններում Վլադիմիր Պուտինը հաղորդել էր, որ Ալիևի հետ բանակցություններից հետո կզանգահարի Փաշինյանին և կպատմի հանդիպման արդյունքների մասին:

Comments


bottom of page