Տոկաևը Երևանին և Բաքվին առաջարկել է Ալմաթիի հարթակը խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար
- Մարիաննա Մկրտչյան
- Sep 18, 2024
- 1 min read
Ղազախստանի և Ադրբեջանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Քոչվորների 5-րդ համաշխարհային խաղերին ներկայացուցչական մարզական պատվիրակություն ուղարկելու համար:
Պետության ղեկավարը նշել է ռազմավարական գործընկերության ոգով երկկողմ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար համագործակցության բարձր դինամիկան: ՂՀ նախագահն ընդգծել է սեպտեմբերի վերջին Ղազախստանում Ադրբեջանի մշակույթի օրերի անցկացման կարևորությունը երկու երկրների ժողովուրդների հետագա մերձեցման համար:
Բացի այդ, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է իր գործընկերոջը խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, որոնց հետևել են նաև Ղազախստանի ներկայացուցիչները:
Ղազախստանի ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար:
Իր հերթին՝ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է այսուհետ եւս ջանքեր գործադրել Աստանայի հետ երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրում համագործակցության հետագա ամրապնդման համար: Զրույցը բացառապես բարեկամական բնույթ է կրել։
Նշենք, որ Տոկաեւի առաջարկով Ալմաթիի հարթակն առաջին անգամ օգտագործվել է Երեւանի եւ Բաքվի կողմից ընթացիկ տարվա մայիսին՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները շարունակելու համար:
ความคิดเห็น